Primary Menu

Ի՞նչ ծառայություն ենք մատուցում։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երեխաների հետ ճանապարհորդություններն առաջացնում են որոշակի դժվարություններ: Բացի մանկական հագուստից և հիգիենայի պարագաներից, հարմարավետ և ապահով ճանապարհորդության համար անհրաժեշտ է նաև մանկասայլակ և մեքենայի նստատեղ: Եվ եթե դուք ունեք հնարավորություն մեծ և ծանր իրերը տեղում վարձակալելու, ապա ճամփորդությունն ինքնին դառնում է ավելի հարմարավետ: Սակայն պարզվեց, որ Հայաստանում նմանատիպ ծառայություն մատուցող ընկերություն գոյություն չունի, ուստի 2018 թ. մենք, լինելով երիտասարդ ծնողներ, որոշեցինք կազմակերպել նման ծառայություն:

.

Մեր ընկերությունն առաջարկում է բարձրորակ մանկական ապրանքներ հայտնի արտադրողներից վարձակալությամբ առավել բարենպաստ պայմաններով: Պլանավորելով Ձեր ուղևորությունը Հայաստան, կամ արդեն տեղում, Դուք կարող եք դիմել BABY IN CITY ընկերությանը: Մեր աշխատակիցները Ձեր կողմից պատվիրված ապրանքներն անմիջապես կառաքեն Ձեր իսկ կողմից նշված հասցեով Երևանում: Մեր բոլոր ապրանքները կատարյալ վիճակում են և մաքրվում են յուրաքանչյուր պատվերից հետո, հետևաբար դրանք ձեր երեխայի համար բացարձակապես անվտանգ են: Մանկական ապրանքների վարձույթը հնարավորություն է տալիս կյանքն ավելի հարմարավետ դարձնել հենց այս պահին:

.

Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հաճախորդներին հնարավորինս հարմար և պարզ վարձակալության ծառայություններ մատուցենք: BABY IN CITY ընկերության վարձակալության պայմաններին Դուք կարող եք մանրամասն ծանոթանալ մեր կայքում:

Ով ենք մենք:

Մեր պատմությունը։

Ինչպես է այն աշխատում:

Ապրանք ընտրելու հեշտ եղանակ:

Զամբյուղ

No products in the cart.