Ինչպես ընտրել մանկական սայլակ

Մանկասայլակը երիտասարդ ծնողների առօրյայի անբաժան մասերից մեկն է։

Մանկասայլակի վարձակալության կամ գնելու դեպքում պետք է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի վրա, որոնց բացակայությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, նույնիսկ, վտանգավոր լինել փոքրիկի կյանքի համար։

Մանկական սայլակը պետք է ունենա 3-5 անվտանգության գոտիներ։

Ցանցապատ կամ պոլիէթիլենով փակված պատուհանը ձեզ անհրաժեշտ կլինի փոքրիկին մշտապես տեսադաշտում պահելու համար։

Մանկական սայլակը պետք է ունենա հեշտորեն հավաքելու և բացելու հնարավորություն, որը կարևոր կլինի, եթե հանկարծ փողոցում ստիպված լինեք միայնակ կամ երեխան գրկին հավաքել (բացել) սայլակը։

Մահճակալից բացի կարևոր է նաև ուշադրություն դարձնել ակների և ամորտիզացիայի վրա։
Հարթ տարածքների համար ակների չափը կամ ամորտիզացիան էական նշանակություն չունեն, սակայն անհարթ կամ լեռնային տարածքներում, ինչպիսին Հայասատանի տարածքի մեծ մասն է, կարևոր է ուշադրություն դարձնել թե՛ ակների չափին, թե՛ ամորտիզացիային։ Baby in City ընկերությունում Դուք կգտնեք մանկական սայլակներ՝ հատուկ տարածքների նշված երկու տեսակին։

Ցանկալի է, որ մանկական սայլակը պատող գործվածքը բնական լինի, քանի որ սինթետիկ գործվածքները շատ հաճախ երեխաների մեջ ալերգիա են առաջացնում։

Որքան երեխան փոքր է, այնքան թիկնակը պետք է ամուր ու կոշտ լինի։

Հնարավոր է, որ փոքրիկին դուր գա դրսում մանկասայլակի մեջ քնել, այդ պատճառով էլ մանկասայլակը պետք է լինի այնպիսին, որ ամբողջովին վերածվի մահճակալի։

Կարևոր է նաև կարգավորվող բռնակի առկայությունը։ Այն հետ կամ առաջ թեքելու միջոցով մայրիկը կարող է որոշել՝ փոքրիկը դեմքով, թե մեջքով է իր կողմը լինելու։ Շարժվող բռնակը ընտրության հնարավորություն է տալիս։ Եթե երեխան աշխույժ բնավորություն ունի, ապա կարող է նստել մեջքով դեպի մայրիկը և զննել իր շրջապատը։ Եթե նա անփույթ է, չարաճճի ու կամակոր, ապա ավելի լավ է մշտապես լինել մայրիկի աչքի առաջ։ Շարժվող բռնակն օգտակար է նաև այն դեպքում, եթե արևն ընկնում է փոքրիկի աչքերին կամ քամին փչում է դեմքին։

Մանկական սայլակի վարձակալության կամ գնման հարցում կարևոր է նաև տարվա եղանակը։ Դրանից կախված կարող եք գնել թեթև (ամռանը և գարնանը) կամ մեծ, հատուկ ծածկոցներով (աշնանը և ձմռանը) տեսակները։