Primary Menu

BABY IN CITY-ն (ԲԵՅԲԻ ԻՆ ՍԻԹԻՆ) հիմնադրվել է 2018 թվականին (գրանցման հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Սունդուկյան 7/14): Ընկերությունը Հայաստանում առաջին ու միակ մասնագիտացված կազմակերպությունն է, որը տրամադրում է մանկական իրեր վարձակալությամբ:

.

Մեր ընկերության հիմնական նպատակն է առավել բարենպաստ պայմաններով մեր հաճախորդներին մատուցել բարձրորակ ծառայություններ մանկական իրերի վարձակալության ոլորտում:

.

Որպես ծնողներ, ովքեր շատ են ճանապարհորդում, մենք գիտենք, թե ինչ դժվարություններ կարող են առաջանալ փոքր երեխաների հետ ճանապարհորդելիս: Մենք ցանկանում ենք օգնել Ձեզ ապահովել Ձեր երեխաների հարմարավետությունն ու անվտանգությունն այն ժամանակ, երբ դուք շատ հեռու եք տնից:

.

Մեզ մոտ դուք կարող եք պատվիրել Ձեր երեխայի համար սայլակ ու ավտոմեքենայի նստատեղ և հրաժեշտ տալ ավելորդ ուղեբեռին ու ուղեբեռի փոխադրման համար լրացուցիչ ծախսերին: Բոլոր իրերը տրամադրվում են վարձակալության կատարյալ վիճակում: Դուք կարող եք վերցնել ընտրված մոդելը Երևանում գտնվող մեր հանձնման-ընդունման կետում, կամ, ցանկության դեպքում, մենք կառաքենք այն Ձեր իսկ նշած հասցեով:

.

Պատվիրել ընտրված մոդել կարող եք ինչպես Հայաստան ժամանելուց հետո, այնպես էլ նախօրոք՝ Ձեր ուղևորությունը պլանավորելիս:

Ինչով ենք զբաղվում։

Ինչ ծառայություններ ենք մատուցում։

Զամբյուղ

No products in the cart.