Primary Menu

1. Վարձակալության ժամկետի մեկնարկից 5 օր առաջ Դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել Ձեր պատվերն անվճար:

Եթե Դուք չեղարկում եք պատվերն ավելի ուշ, քան վարձակալության ժամկետի մեկնարկից 5 օր առաջ, ապա մենք իրավունք ունենք գանձել չեղարկման վճար՝ վճարման ենթակա գումարի մինչև 50%-ի չափով:
Այն դեպքում, երբ պատվերը չեղարկվել է վարձակալության ժամկետի մեկնարկից ոչ շուտ, քանի 2 օրվա ընթացքում, գանձվում է վճարման ենթակա ամբողջ գումարը:

Չեղարկման ժամկետ Գանձվող գումարի չափ
Ավելի քան 5 օր Անվճար
Մինչև 4 օր 50% պատվերի գումարից
Մինչև 2 օր 100% պատվերի գումարից

2. Խնդրում ենք նկատի ունենալ, որ վարձակալության ժամկետի մեկնարկից հետո Դուք չեք կարողանա չեղարկել Ձեր պատվերը:

3. Ձեր պատվերը չեղյալ հայտարարելու համար անհրաժեշտ է ծանուցել Ընկերությանը գրավոր ձևով (reservas@babyincity.com) էլեկտրոնային հասցեին: Նման ծանուցումն ուժի մեջ կմտնի ծանուցումն աշխատանքային ժամերին ստանալուց հետո (ժամը՝11.00-18.00):

4. Այն դեպքում, երբ Դուք կստանաք հետադարձ ծանուցում պատվերի չեղարկման վերաբերյալ, ապա ցանկացած գումար, որը փոխանցվել է Ընկերությանը Ձեր կրեդիտային կամ դեբետային քարտից, պատվերը չեղարկվելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում կվերադարձվի Ձեր հաշվին:

5. Ընկերությունն իրավունք ունի նախքան առաքումը ցանկացած պահի չեղարկելու Ձեր պատվերը, եթե

– վարձակալվող ապրանքը տվյալ պահին առկա չէ,
– Ձեր վճարման տեղեկատվությունը սխալ է կամ չի կարող ստուգվել.
– Ձեր պատվերը նշվում է մեր անվտանգության համակարգում, որպես անսովոր պատվեր կամ խարդախության ռիսկի կարգ ունեցող.
– եթե բանկային փոխանցման միջոցով Ձեր վճարումը չի ստացվում պատվերի հաստատումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում.
– առաջացել են Ընկերության վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքներ:

Զամբյուղ

No products in the cart.